Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության երկրորդ նիստը
![]() Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերեվարված անձանց նկատմամբ կեղծ «դատավարության» երկրորդ նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 27-ին։ Այդ օրը տեղի կունենա նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատաքննության երկրորդ նիստը: Հիշեցնենք՝ Բաքվում որոշում է կայացվել երկու առանձին, այսպես կոչված, դատավարություն անցկացնել․ մի գործով «մեղադրյալների» թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ու այլ հայորդիներ: Մյուս գործը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, նրա գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Նախորդ նիստին փաստաբանները միջնորդել էին միացնել գործերը, ինչը մերժվել էր, սակայն 2-րդ միջնորդությունը բավարարվել էր ու 10 օր ժամանակ տրամադրվել Ռուբեն Վարդանյանին ու նրա փաստաբաններին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ |
«Նիկոլ Փաշինյանը տեր է ման գալիս». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3223:36«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց
8322:00Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)
10321:24«Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է 60-րդ հոդվածի հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել». Արթուր Չախոյան
9821:18ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցի արդյունքները
11020:48«Հայաստանը շարունակում է մնալ անշարժ». Դավիթ Անանյան
12620:18