«ԱՄՆ-ն ստիպված կլինի ռեսուրսներ գնել Ռուսաստանից, Չինաստանից և Վենեսուելայից». Ջասթին Թրյուդո
![]() ԱՄՆ-ն ստիպված կլինի ռեսուրսներ գնել Ռուսաստանից, Չինաստանից և Վենեսուելայից, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշի 25% մաքսատուրք սահմանել կանադական բոլոր ապրանքների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Նախագահ Թրամփն ասել է, որ ցանկանում է Միացյալ Նահանգներին պարգևել «ոսկեդար», որը կպահանջի ավելի շատ պողպատ և ալյումին, ավելի կարևոր հանքանյութեր, ավելի հուսալի և մատչելի էներգիա: Կանադան ունի այս բոլոր ռեսուրսները, և մենք պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ «հյուսիսային Ամերիկայում բարեկեցիկ և ապահով տնտեսություն ստեղծելու համար: Այլընտրանքը կլինի Ռուսաստանից, Չինաստանից կամ Վենեսուելայից»,- զգուշացրել է Թրյուդոն: Նա ընդգծել է, որ Կանադան ամեն դեպքում կարձագանքի մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը՝ հավելելով, որ «բոլոր տարբերակները սեղանին են»։ Ավելի վաղ Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը հայտարարել էր, որ Կանադան կդադարեցնի էլեկտրաէներգիայի և էներգիայի մատակարարումը Միացյալ Նահանգներին: Կանադան իր նավթի մոտ 60%-ն արտահանում է ԱՄՆ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի 85%-ը։ Հունվարի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է փետրվարի 1-ից 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
