«Ջրանցքը եղել և մնում է Պանամայի մաս»․ Պանամայի նախագահ
![]() Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հերքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումները, թե ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի վրա։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։ «Պանամայի Հանրապետության և նրա ժողովրդի անունից պետք է կտրականապես հերքեմ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ուղերձում Պանամայի և նրա ջրանցքի վերաբերյալ արված հայտարարությունները։ Ջրանցքը եղել և մնում է Պանամայի մաս, և դրա կառավարումը կմնա Պանամայի հսկողության ներքո՝ խստորեն պահպանելով նրա մշտական չեզոքությունը»,- ասել է Մուլինոն։ Հիշեցնենք, որ Թրամփն իր երդմնակալության ելույթում հայտարարել էր մոտ ապագայում Պանամայի ջրանցքն ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու ծրագրերի մասին՝ սխալ անվանելով այն հանձնելու՝ 1977թ-ի որոշումը։ Մուլինոն ընդգծել է, որ Պանաման ջրանցքի սեփականատերն է արդեն 25 տարի, և ոչ մի երկիր չի միջամտում դրա կառավարմանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Պանամայի իշխանությունները պատրաստ են երկխոսության, եթե դա չխաթարի Պանամայի իրավունքները, ինքնիշխանությունը և ջրանցքի նկատմամբ նրա սեփականությունը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
