«Կանադան պատրաստ է 700 միլիոն դոլար ծախսել ԱՄՆ-ի հետ սահմանի անվտանգության վրա». Ջասթին Թրյուդո
![]() Կանադայի իշխանություններն ԱՄՆ-ի հետ սահմանի անվտանգության բարելավման ծրագիր են պատրաստել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած կանադական ապրանքների մաքսատուրքերից խուսափելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Մեր կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկել՝ լուծելու համար նախագահ Թրամփի բարձրացրած մտահոգությունները սահմանային անվտանգության համատեքստում: Քայլերից մեկն էլ ավելի քան 1 միլիարդ կանադական դոլար (ավելի քան 700 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ սահմանային պլանն է, որը կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը սահմանի երկու կողմերում»,- ասել է Թրյուդոն: Չնայած Թրամփի մտահոգություններին, պնդում է վարչապետը, «Կանադային բաժին է ընկնում ֆենտանիլ թմրանյութի 1%-ից պակասը և ԱՄՆ մուտք գործող անօրինական ներգաղթյալների 1%-ից պակասը»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
