«Ռազմաճակատ բերված հյուսիսկորեացի 12000 զինվորից 4000-ը զոհվել է». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս ռազմական օգնություն չի ստացել այն փաթեթներից, որոնք անցյալ տարի հայտարարվել էին գործընկերների կողմից։ Այս մասին Զելենսկին ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Խոսելով ճակատում տիրող ընդհանուր իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար ուժ չունի՝ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանից դուրս մղելու համար։ «Այսօր այնտեղ ավելի քան 60 հազար ռուս զինվոր կա: Կոնկրետ այս ուղղությամբ: Բացի այդ, 12 հազար հյուսիսկորեացիներ են եղել, որոնցից 4 հազարը զոհվել են: Սա Կրեմլի ռազմավարությունն էր՝ մեկ այլ երկրի ներքաշել այս պատերազմի մեջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով, արևելքում իրավիճակը ծանր է. «Ռուսաստանն այնտեղ է պահում իր զորքերի մեծ մասը»։ Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմն սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կձգտի հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պատերազմն ավարտվի 2025 թվականին։ |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
