«Իմ փոքր դանակը սառը զենք չէ․ գործ չի հարուցվի»․ Ջանիբեկ Խաչատրյան
![]() «Ես ներկայացրի, որ դանակը գործի բերումով երբեմն անհրաժեշտ է՝ լար կտրելու կամ այլ գործի ժամանակ։ Մի քանի անգամ անցակետով անց եմ կացել, մոռացել էի, որ դանակ կա բաճկոնիս գրպանում, դրամապանակս հանեցի, դանակն ավելի խորն էր, մոռացել էի։ Ես կարգուկանոնին տեղյակ էի, առաջին անգամը չէ, որ ԱԺ էի մտնում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Նյուդեյ» լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, ով այսօր բերման էր ենթարկել, քանի որ ԱԺ մուտք գործելիս Խաչատրայնի մոտ փոքր դանակ էր հայտնաբերվել։ ԶԼՄ ներկայացուցիչը նշեց, որ ի սկզբանե բերման են ենթարկել այն պատճառով, թե միտումնավոր է փորձել անցկացնել դանակը։ «Միտում չի եղել, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր, մոռացել էի դրա մասին։ Գործ չեն հարուցում, ասացին՝ դանակը կվերադարձնեն փորձաքննությունից հետո։ Ես դա սառը զենք չեմ համարում, որովհետև սառը զենքը պետք ա լինի մետաղից, իսկ դա մետաղ չի, դյուրալ ա, չափեցին, չորս մատն էլ չի անցնում։ Վստահ եմ, որ գործ չեն հարուցի, քանի որ դա սառը զենք չի համարվում»,- ասաց Խաչատրյանը։ |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12