Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին
![]() Ֆրանսիական երկու խոշորագույն թերթերը՝ Le Monde-ը և Liberation-ը, այլևս չեն հրապարակի նորություններ X-ում: Նրանք գնացել են այս քայլին, քանի որ համաձայն չեն Իլոն Մասկի ղեկավարման հետ: «Այս հարթակի հետ համագործակցությունն այլևս չի համապատասխանում մեր թերթի արժեքներին»,- բացատրել է Liberation-ը։ Իր հերթին, Le Monde-ի տնօրեն Ժերոմ Ֆենոլիոն կարծիք է հայտնել, որ թերթի ներկայությունը սոցցանցում ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան դրական։ Նա նաև մեղադրել է X-ի սեփականատեր Իլոն Մասկին X-ը մրցակիցների և եվրոպական կառավարությունների վրա որպես ճնշման միջոց գործադրելու մեջ: Ավելի վաղ ֆրանսիական մի քանի խոշոր լրատվամիջոցներ հայտարարել էին, որ կդադարեցնեն X-ում հրապարակումները՝ պատճառաբանելով դրա սեփականատեր Իլոն Մասկի անհարգալից վերաբերմունքը եվրոպացիների նկատմամբ և փաստերի ստուգման նկատմամբ անբավարար ուշադրությունը։ Խոսքը La Voix du Nord, Ouest-France և Sud Ouest թերթերի, Challenges ամսագրի և Mediapart առցանց լրատվականի մասին է: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
