Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

«Գրավո՛ր դիմեք, կպատասխանեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Հակոբ Ասլանյանին

68
Երեկ, 21:30
«Գրավո՛ր դիմեք, կպատասխանեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Հակոբ Ասլանյանին

ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հայտնելով, որ օրեր առաջ հանդիպել է քաղաքացիների հետ, և այնտեղ կային նաև պոլիկլինիկայի աշխատակիցներ․ «Նրանք ասել էին, որ աշխատավարձը ցածր է, կուզենայինք իմանալ՝ ի՞նչ վիճակ է»։

«Եվ երկրորդ՝ քաղաքացու բուժման թվաքանակով իրենց վարձատրությունը շատ դժվարություններ է առաջացնում, և ես գիտեմ՝ երբ որ այդ համակարգը դպրոց մտցվեց, դա դպրոցում ինչ կոռուպցիոն ռիսկեր առաջացրեց։ Մենք գիտենք, որ դպրոցներում դուրս ենք եկել աշակերտի թվով վարձատրվելու սիստեմից, բայց Առողջապահության նախարարությունը դեռևս այդ ոլորտում աշխատող մարդկանց վարձատրությունը պահում է այդ վիճակում»,- նշեց պատգամավորը

ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ նշելով․ «Մեծարգո՛ պարոն Ասլանյան, գրավո՛ր դիմեք, Ձեզ կպատասխանեն»։