«Հայտարարագիր ներկայացնելիս ամբողջ Կառավարությանը հավաքել էիք ձեր շուրջը, որ կարողանայիք». Աննա Գրիգորյանը` Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խոսելով հայտարարագրման պարտադրանքի մասին՝ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Կոռուպցիա փնտրելիս ձեր շուրջը նայեք, հեռու մի գնացեք: Ձեր քթի տակ «ԱՆԻՖ» հիմնադրամով 25 միլիարդ դրամի փոշիացում է տեղի ունեցել, կոռուպցիոն սխեմաներ են գործել: Դուք էդտեղ խնդիր չեք տեսնում, բայց ամենավերջին քաղաքացուն էլ ասում եք՝ գնա հայտարարագրի՝ տեսնենք՝ կոռուպցիոներ ես թե չէ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 3 միլիոն դրամ ա ստանում: Ինքն իր առաջ դրված խնդիրը չի կարողանում լուծի, քաղաքացին պետք է դա անի՞: Շատ բարդ գործընթաց է հայտարարագրեր ներկայացնելը: Դուք երկրորդ տարին եք լրացնում, 2 անգամ էլ ամբողջ Կառավարությանը հավաքել էիք ձեր շուրջը, որ կարողանայիք լրացնել: Հիմա ես պահանջում եմ, որ նույն այդ կազմով գնաք բոլոր քաղաքացիներին օգնեք՝ հայտարարագրվել»: |
«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
2100:24Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին
4500:13Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում
65Երեկ, 23:24Քենիայում կանգնեցրել են Թրամփի արձանը, ներսում՝ զուգարանակոնք (տեսանյութ)
110Երեկ, 22:38Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան
94Երեկ, 22:31Թրամփին դատի են տվել կառավարության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանի պատճառով
112Երեկ, 22:26