Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Եթե հայրենասիրական հայտարարություններ անեմ, հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում»․ Նիկոլ Փաշինյան

62
Այսօր, 21:00
«Եթե հայրենասիրական հայտարարություններ անեմ, հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների խնդրին, Բաքվում Արցախի նախկին ղեկավարների շինծու «դատավարության» գործընթացին, նշեց․ «Ես, իհարկե, կարող եմ ասել, որ այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք, և այն տեսարանները, որ տեսանք, մտահոգիչ են, բայց պիտի արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ։

Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ այստեղ մեր խնդիրը առաջին հերթին չվնասելն է, և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը»։

«Ես հիմա կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց դրանց ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա․․․ Դա՞ եք ուզում, ես չեմ ուզում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

«Եթե հայրենասիրական հայտարարություններ անեմ, հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում»․ Նիկոլ Փաշինյան