Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում արտագաղթ հայտարարագրվող երկիր»․ Նիկոլ Փաշինյան

64
Այսօր, 19:30
«Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում արտագաղթ հայտարարագրվող երկիր»․ Նիկոլ Փաշինյան

«Գիտեք, թե ԱՄՆ-ը ինչքան շատ մեր հայրենակիցների համար է գրավիչ, ունենք մեծ համայնք և հիմնական մասը ներգաղթել է ԱՄՆ վերջին 20-30 տարվա ընթացքում»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հայտարարագրերի համակարգի ներդրման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Տեսե՞լ եք «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, որում մի տեսարան կա, երբ բանկիրը հայտնվում է բանտում, մի x պահի իրավապահ աշխատողների մի մեծ հերթ է գոյանում՝ թղթերով գալիս են, որ իրենց հայտարարագիրը լրացնեն։ Իհարկե, իրական իրադարձությունների հիման վրա չի ֆիլմը, բայց հայտարարագրերի մասով 100 տոկոս ճշմարտություն է։

Այդ իրադարձություններից մի քանի տասնյակ տարի անց ԱՄՆ դարձել է գրավիչ։ Այսօր ոչ ոք չի ասում՝ այս ի՞նչ եք անում․․․ Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում գրեթե զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր։ Սա որպես մի պատկեր»,- նշեց Փաշինյանը։

«Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր»․ Նիկոլ Փաշինյան