«Անհապաղ դադարեցրեք դատավարությունն ու ազատ արձակեք հայ գերիներին». «Լազարևյան» ակումբ
![]() «Լազարևյան ակումբ»-ը հայտարարություն է տարածել Բաքվում ընթացող շինծու դատավարության վերաբերյալ․ «Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբ»-ը վճռորոշ բողոք է ներկայացնում Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության առնչությամբ, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից ոտնահարվում են մարդու իրավունքները։ Կասկած չկա, որ ապօրինի գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե շինծու են, դատավարությունն ակնհայտորեն քաղաքականացված է, իսկ նիստերն անցկացվում են դռնփակ՝ ճշմարտությունը համաշխարհային հանրությունից թաքցնելու համար։ Այս ֆոնին հարկ է նշել, որ երկակի չափորոշիչները նորմ են Ադրբեջանի քաղաքականության համար։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես ադրբեջանական զինուժը խոցեց ռուսական ուղղաթիռը 2020 թվականին, իսկ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով սպանվեցին ռուս խաղաղապահներ։ Սրա համար Ադրբեջանի ղեկավարությունը միայն ներողություն խնդրեց։ Մեզ համար ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունը բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների անձնական դրդապատճառները և մեղադրյալների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ ծարավը։ Ադրբեջանի իշխանությունների նման քաղաքականությունը քաղաքակիրթ պետությանն անհարիր ենք համարում։ Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ներկայացված անօրինական մեղադրանքները»։ Աղբյուրը` «Լազարևյան» ակումբ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
