«Ռուսաստանն իր պահանջներով փչացրեց ամեն ինչ»․ Զելենսկի
![]() 2022-ին Ստամբուլում բանակցությունների ժամանակ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է երկրի ղեկավար նշանակել Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, ռուսամետ Վիկտոր Մեդվեդչուկին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դավոսում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն նաև պահանջել է, որ Դոնբասն ամբողջությամբ անցնի Մոսկվայի վերահսկողությանը, իսկ Ուկրաինան պետք է ճանաչի դա՝ փոփոխելով Սահմանադրությունը։ Ռուսաստանի մեկ այլ պահանջ էր՝ կրճատել ուկրաինական բանակի թվաքանակը մինչև 50 հազարի և քվեարկել երկրի չեզոք կարգավիճակի օգտին։ Առանձին նշվել էր, որ ռուսերենը պետք է դառնա պետական լեզու։ Բացի այդ, Ստամբուլում բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ցանկանում էր, որ Ուկրաինան վերացնի 20 կմ-ից ավելի հեռահարությամբ իր բոլոր զինատեսակները։ «Չկան թուրքական բանակցություններ, կա միայն վերջնագիր մարդասպանի կողմից, որի ազգանունը Պուտին է»,- Մոսկվայի պահանջներն է մեկնաբանել Զելենսկին։ Նրա խոսքով՝ Բելառուսն ու Թուրքիան ցանկանում էին ազդել բանակցությունների ընթացքի վրա, սակայն Ռուսաստանն իր պահանջներով փչացրեց ամեն ինչ։ ![]() |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00

