«Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու։ Սահմանազատման անվան տակ միակողմանի, ապօրինի կերպով, գաղտնիության քողի տակ Բաղանիս-Այրումի, Խերմիլիի, Ներքին Ոսկեպարի՝ Աշաղի Ասքիպարայի, Ղզլհաջիլիի, ինչպես նաև Կիրանց գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելը, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը Ադրբեջանին տալը հանգեցրել են Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հանդեպ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկողություն սահմանելուն։ Կիրանց գյուղի ծայրին, հարակից դիրքերում բարձրացված են հայկական և ադրբեջանական դրոշները։ Միջպետական ավտոճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ, 1980-ականների կեսերին Ոսկեպարում կառուցված, այդպես էլ չբնակեցված տների կողքին հայ սահմանապահների, դրանից քիչ հեռու ադրբեջանական դիրքերն են, որտեղից լավ տեսանելի է միջպետական ավտոճանապարհով երթևեկը։ Առաջիկայում Տավուշում նոր սահմանազատում իրականացնելու դեպքում նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին,դա սահմանագոտու բնակչության մեջ հուսահատություն և արտագաղթ է առաջացնելու»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Ցեղասպանության շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի է». Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա
2323:30«ԶՊՄԿ-ի ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում». ՀԱՄԿ
4523:18«Ինչո՞ւ դասախոսն ապրելու համար պետք է թամադա աշխատի». Ստեփան Դանիելյան
4823:12«Այս սարքը Երևանում աշխատել է 4 ամիս». Մերուժան Մինասյան
6222:48«Հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն». ԶՊՄԿ գործադուլի մասնակից Վահե Մխիթարյան (տեսանյութ)
6222:18ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է պատանդների ազատ արձակումը
18020:45