«Եթե Թրամփը պատրաստ է Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ում, մենք կլինենք այնտեղ»․ Զելենսկի
![]() Այս պահին ՆԱՏՕ-ի չորս երկրներ դեմ են Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ազդել նրանց վրա։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հակառակորդները հղում են կատարում ՌԴ-ի հետ նախկինում ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների։ «Իսկ ինչո՞ւ հանկարծ բանակցեցին մեր մասին՝ առանց մեզ, մենք անկախ երկիր ենք: Ես կցանկանայի հավասար հարթության բերել Ուկրաինայի հանդեպ հարգանքի մակարդակը: Մենք պայքարում ենք անվտանգության երաշխիքների համար, մենք ուզում ենք լինել ՆԱՏՕ-ում, և ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասն աջակցում է մեզ»,- նշել է նա։ Զելենսկին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը չեն աջակցում չորս երկրներ՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Սլովակիան և Հունգարիան։ «Սակայն ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից, եթե Թրամփը պատրաստ է Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ում, մենք կլինենք ՆԱՏՕ-ում, բոլորը կողմ կլինեն, եթե ոչ՝ մենք ՆԱՏՕ-ում չենք լինի»,- նշել է նա: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
