«Նիկոլ Փաշինյանը խաղարկեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ» մինի-մոդելը». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ էության, ԲԴԽ անդամի թեկնածության առնչությամբ, Նիկոլ Փաշինյանը խաղարկեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ» մինի-մոդել: Ընդ որում շատ սիմվոլիկ է, որ «Տարոն ջան սիրուն, չէ» մինի-մոդելը խաղարկվեց Սիրունյան ազգանունով թեկնածուի վրա: Այս պատմությունն ինձ համար հետաքրքրություն է ներկայացնում դրանով: Այսինքն, մինի-մոդելի խաղարկումն ունե՞ր ավելի մեծի համար պիլոտային որևէ նշանակություն, իմաստ, թե՞ ոչ: Մի բան կասկածից վեր է, որ կայացնելով վերոնշյալ թեկնածուին ԲԴԽ անդամի պաշտոնին առաջադրելու որոշում, Նիկոլ Փաշինյանը պարզապես չէր կարող չպատկերացնել, թե այդ որոշումը ինչպիսի բացասակկան արձագանքի է արժանանալու, հաշվի առնելով թեկնածուի սոցցանցային վարքագիծը՝ գրառումների բովանդակության առումով: Ես չեմ կարծում, թե Փաշինյանը դե ֆակտո կայացնելով այդ որոշումը, մտածում էր, թե՝ մեկ էլ տեսար անցնի: Շատ կանխատեսելի էր արձագանքը: Հետեւաբար, նա իր որոշումով գնացել է այդ կանխատեսելի արձագանքի հետեւից, թերևս հենց փորձարկելու համար, թե քարոզչական ինչպիսի՞ էֆեկտ կարող է ունենալ «Տարոն ջան, սիրուն չէ» մոդելի գործարկումը: Ըստ ամենայնի, Փաշինյանը այժմ կփորձի համակողմանի և մանրամասն զննել, ուսումնասիրել, տակնուվրա անել իրավիճակը՝ էֆեկտը հասկանալու համար: Այդ մանրակրկիտ աշխատանքը միանգամայն բնորոշ է նրան, և ավելին, ըստ իս նրա համեմատական առավելությունն է հիմնական մրցակիցների հանդեպ, ինչպես նշել եմ այլ առիթներով էլ: Եթե Փաշինյանի չափումները բերեն եզրահանգման, որ էֆեկտը ունի այսպես ասած արդյունավետ կառուցվածք, ապա թերևս մեծ է հավանականությունը, որ նա կնախապատրաստի «Տարոն ջան, սիրուն չէ» արդեն մակրո գործողություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
2100:24Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին
4500:13Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում
65Երեկ, 23:24Քենիայում կանգնեցրել են Թրամփի արձանը, ներսում՝ զուգարանակոնք (տեսանյութ)
110Երեկ, 22:38Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան
94Երեկ, 22:31Թրամփին դատի են տվել կառավարության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանի պատճառով
112Երեկ, 22:26