Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին»․ Մանե Թանդիլյան

59
Այսօր, 14:42
«Երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ապօրինի և կեղծ «դատավարությունը»։
Երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ։
Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորության, իշխանության գալու նպատակով»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան