«Պահանջում ենք պատասխան քայլեր՝ ադրբեջանական դիվանագիտության դեմ»․ ԵԽ պատգամավոր
![]() Հայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին։ «Ցավոք, Եվրոպական հանձնաժողովը երկար ժամանակ է, ինչ չի ցանկանում անհրաժեշտ վճռականությամբ արձագանքել Ադրբեջանի վարքագծին։ Մենք պահանջում ենք արագ և պարզ պատասխան քայլեր, հատկապես Ադրբեջանի դիվանագիտության նկատմամբ»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն ի զորու չէ անգամ Ադրբեջանի կողմից իրեն հասցեագրված սպառնալիքներին ըստ արժանվույն պատասխանել։ |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06