ԱՄՆ-ում սկսել են ձերբակալել ապօրինի ներգաղթյալներին․ #CNN
551
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ., 15:55
![]() ԱՄՆ միգրացիայի և մաքսային մարմիններն սկսել են կալանավորել ապօրինի ներգաղթյալներին՝ հետագա արտաքսման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում սահմանային անվտանգության հարցերով համակարգող Թոմաս Հոմանը։ «Այո, միգրացիայի և մաքսային մարմիններն այսօր արդեն կիրառում են օրենքը: Սա կլինի մեր առաջնահերթությունը»,- CNN-ի եթերում նշել է նա։ Հոմանն ասել է, որ այս գործողություններն ուղղված են քրեական անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալների և հանրային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց ձերբակալմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հրաման ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։
|

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
