Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Դատաիրավական համակարգը քողարկում է վարչապետի ընտանիքի փողերի լվացումը»․ Պետրոս Մակեյան

77
Այսօր, 13:12
«Դատաիրավական համակարգը քողարկում է վարչապետի ընտանիքի փողերի լվացումը»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ։ Էլի խոսեց կոռուպցիայից՝ ասելով «Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության մասին», ներկայացնելով հակակոռուպցիոն պայքարի նոր համակարգի՝ իր ձևակերմամբ նախկիններից հայտնի զոքանչի, դասարանցու, քենու միջոցով գործող կոռուպցիոն սխեմաները համընդհանուր հայտարարագրման համակարգով լուծում տալու մասին, այն դեպքում, երբ իր արդարադատության նախարարը հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա։
Արձանագրենք, որ վարչապետն ու իր ընտանիքը, նախկիններից հայտնի մեթոդներն են օգտագործում, մասնավորապես՝ իշխանության գալուց առաջ սեփական բիզնեսը, օրենքների ոտնահարմամբ փոխանցել են զոքանչին՝ ներգրավելով ընտանիքի անդամներին և հարազատներին, միլիոնավոր դրամների աշխատավարձ ձևակերպելով, բիզնեսը ներկայացնում է վնասաբեր՝ յուրացնելով այլոց ունեցվածքը։ Դատաիրավական ամբողջ համակարգը ոչ միայն որևէ ձևով չի արձագանքում, այլև օրենքների ոտնահարմամբ քողարկում է վարչապետի ընտանիքի բիզնեսի կոռուպցիոն դրսևորումները և փողերի լվացումը»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան