Փաշինյանը չհստակեցրեց՝ Դավոսում հանդիպում նախատեսվո՞ւմ է Ալիևի հետ, թե՞ ոչ
![]() ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեցին, թե վաղը Դավոսում, որտեղ նա մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին, ի՞նչ հանդիպումներ են սպասվում։ «Դավոսի համաժողովը երկուշաբթի է սկսվել, բայց ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար,- նշեց Փաշինյանը: -Հիմա կստացվի, որ վերջին 2 օրն եմ մասնակցելու: Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին, և կունենամ մի շարք հանդիպումներ, և միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը: Ըստ ամենայնի, հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի, որովհետև Դավոսում չէ դա և կախված է գրաֆիկներից»: Փաշինյանը չհստակեցրեց՝ Դավոսում հանդիպում նախատեսվո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ոչ։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36