«Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ»․ Արթուր Խաչատրյան
![]() «Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե որտեղից են սկսելու և շարժվելու սահմանազատման գործընթացը։ 24 ժամ հետո Միացյալ թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել սահմաններից 5 կմ մոտենալ, չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան ճանապարհով, քանի որ այդ հատվածները վտանգավոր են։ Թեկուզ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Կիրանցի հատվածն ամենաապահով հատվածն է, բայց «բրիտանացի գիտնականներն» ու հետախույզները չեն կիսում այդ կարծիքն ու կոչ են անում հենց այդ հատված չգնալ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հոկտեմբեր ամսին Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկ են ուղարկել Ադրբեջանին, թե որ հատվածից սկսել սահմազատումը,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ուզում եմ իմանալ, թե ո՞ր հատվածից էիք առաջարկել սկսել սահմանազատումը։ «Տրամաբանական էր, որ սահմանազատման աշխատանքները սկսվեր հարավից՝ Մեղրիից, որտեղ սահմանը մերն է, և Ադրբեջանը որևէ նկրտում չէր ունենա։ Երկրորդ՝ Ներքին Հանդից, Սև լճից, Ջերմուկից թուրքերին դուրս կհրավիրեինք․․․ Եվ ամեն ինչ տեղը կընկներ։ Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ, որոնք ասում են, թե Հայաստանի տարածքում ինչ-որ անկլավներ ունենք»,- ընդգծեց Խաչատրյանը։ |
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
023:36«ՀՀ-ին է փոխանցվել տրանսպորտային միջոց․ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»․ Նիկոլ Փաշինյան
5123:12«Տպավորություն ունեմ, որ Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է». Դերենիկ Մալխասյան
6323:00«Պարզվում է՝ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել». Տիգրան Աբրահամյան
5422:37Թրամփի և Պուտինի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա փետրվարի վերջին. #Bloomberg
7122:18Մյունխենում Սուրեն Պապիկյանը մասնակցել է պաշտոնական ճաշին
8721:21