Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Ժողովո՛ւրդ ջան, չփրկվանք»․ Արարատ Միրզոյան

81
Այսօր, 20:18
«Ժողովո՛ւրդ ջան, չփրկվանք»․ Արարատ Միրզոյան

«Սկսած տնտեսական համագործակցությունից՝ վերջացրած անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ, մեր ժողովրդավարական ինստիտուտներին աջակցությամբ՝ իսկապես շատ հաջողված բազմոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության վերաբերյալ հարցին:

«Ուրիշ բանի եմ ուզում անդրադառնալ. հետաքրքիր մանիպուլյացիոն գործընթացներ եղան, մի մասն ասաց՝ փրկվանք, վերջ, մի մասն էլ՝ հակառակը։

Ժողովո՛ւրդ ջան, չփրկվանք, և պետք չէ ընդհանրապես փրկիչներ ման գալ, ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ Հյուսիսում, հիմա պետք չէ փրկիչներ ման գալ Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում, որևէ տեղ: Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ փրկվենք և զարգանանք: Մենք փրկիչներ չենք փնտրում և այս փաստաթղթով փրկիչներ չենք գտել․․․

Իսկապես կարևոր փաստաթուղթ ենք կնքել, բայց այն ռազմական դաշինք անվանել էլ չի կարելի, ընդհանրապես պայմանագիր չէ, կանոնադրություն է»,- նշեց Միրզոյանը:

«Ժողովո՛ւրդ ջան, չփրկվանք»․ Արարատ Միրզոյան