«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Մյասնիկյան փողոցը վերանորոգվել է և ասֆալտապատվել։ Պատգամավորը հարցրեց՝ եթե պարզվի, որ Մյասնիկյան պողոտան ամբողջությամբ վերանորոգված չէ, պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրել։ Փաշինյանն արձագանքեց․ «Հեծանիվով անցել եմ, նորոգված էր, եթե հատված կա, որ իմ տեսադաշտից վրիպել է ներողություն եմ խնդրում»։ Անդրադառնալով Մանուկյանի դիտարկմանը, թե տեսան մարդիկ դժգոհում են հայտարարագրումից, շեմ սահմանեցին, Փաշինյանը պարզաբանեց, թե շփոթմունք է տեղի ունեցել։ «Բա երկխոսությունն ինչի՞ համար է, իշխանությունը պետք է հաղորդակից լինի։ Եթե մարդը բան է ասում, և տեսնում ես, որ արդար է, պետք է ասես՝ չէ՛, ես իշխանություն եմ, չեմ փոխելու, ես ճշմարտության բարձրագույն աղբյուր եմ ու ակունք․ դա՞ եք ուզում»,- հավելեց նա։ Գեղամ Մանուկյանն ի պատասխան նշեց․ «Անկեղծ ասեմ՝ եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի մի պարզ պատճառով՝ առավոտից իրիկուն կառավարության նիստում բողոքում եք, որ սխալ են զեկուցել, հանձնարարությունները չեն կատարել․․․ Լավ, ինչքա՞ն կարելի է»։ |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
