«Ի՞նչ քայլեր կիրականացվեն վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների և անհետ կորածների ընտանիքների կարգավիճակի մասով». Արթուր Խաչատրյան
![]() «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով և պատերազմական պայմաններում վառելիքաքսուկային նյութերի պահեստի պայթյունից կան զոհեր, որոնց մասունքները դեռ չեն հայտնաբերվել, և կան մարդիկ, որոնց մասունքները հայտնաբերվել, նույնականացվել են: Զոհերը փաստորեն պետության ուշադրությունից զերծ են մնացել»,- ԱԺ-ում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին հարցի քննարկման ժամանակ նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Պատգամավորն ասել է, որ մարդիկ ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ որոշակի կարգավիճակ ունեն, ո՛չ էլ որևէ արտոնությունից են օգտվում: «Կոնկրետ այդ կատեգորիայի վերաբերյալ կառավարությունը ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել»,- Գալյանին հարց է ուղղել Խաչատրյանը: Նախարարը պատասխանել է. «Մենք շատ երկար այս նախագիծը քննարկել ենք, այս հարցերը լավ կլիներ, որ բարձրաձայնեիք քննարկումների ժամանակ: «Անհայտ կորած անձ» հասկացությունն իր մեջ պարունակում է նաև խաղաղ պայմաններում զոհված անձանց ու անհետ կորածներին: Այսինքն՝ այն սուբյեկտները, որոնց մասին դուք խոսում եք, այսօր ներկայացված են որպես անհայտ կորած անձինք՝ օրենքի նախագծի տրամաբանությամբ»: |

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42
