Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.

«Ինչո՞ւ Քոչարյանի գլխավորած դաշինքը ոչ մի սոցիոլոգիական հետազոտությամբ 8 տոկոսի շեմը չի հաղթահարում»․ Միհրան Հակոբյան

163
Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ., 17:24
«Ինչո՞ւ Քոչարյանի գլխավորած դաշինքը ոչ մի սոցիոլոգիական հետազոտությամբ 8 տոկոսի շեմը չի հաղթահարում»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք՝ ինչու Քոչարյանի գլխավորած դաշինքը ոչ մի սոցիոլոգիական հետազոտությամբ 8 տոկոսի շեմը չի հաղթահարում: Որովհետև մարդիկ ապուշ չեն, որ կրկին անգամ քվեարկեն մեկին, ով խոստացել էր «կրել», բայց պարտվեց, ավելին՝ 5 տարի «բոքսի տանձիկ» աշխատեց Նիկոլի համար:
Անշուշտ, ես հասկանում եմ, որ մի ամբողջ ժողովրդի ապուշի տեղ դնելու մենաշնորհը Նիկոլը հոր տնից չի բարել, բայց Քոչարյանի պարագայում իրավիճակը 10 անգամ ավելի խայտառակային է:
Խայտառակային է, որովհետև բոլորի աչքի առաջ «կրած» Քոչարյանը 5 տարվա մեջ զբաղվել է 3 գործով՝ 5 տարիներից 2.5 տարին անցկացրել է Հունաստանում, յուրային մեդիաներին տարին 1-2 վերլուծական հարցազրույց է տվել ոչ մի բանի մասին (ներկա ստանալու համար) և իր աղբաբերան ռուսկախոս պառավների տելեգրամյան ալիքներով տարածել է, որ «Նիկոլին Սերժը բերեց» (թեև «Նիկոլ վարչապետ» ցույցերին իր ազգուտակն էր մասնակցում):
Մենակ Մոսկվայում վեր ընկած Քոչարյանի շտաբի պետ Սողոմոնյան Վիկտորին կարող էր թվալ, որ նախորդ 5 տարիների Քոչարյանի այս անփառունակ գործունեությունը կարող է քաղաքական հետևանքներ չունենալ: Ավելին՝ մենակ մոսկվաբնակ կրետինին կարող էր թվալ, որ Նիկոլի «բոքսի տանձիկ» Քոչարյանը ձայներ խնդրելու համար դեռ երես ունի և պետք է անձամբ մասնակցի ընտրությանը:
Իհարկե, այս ամենի մասին կարելի էր ընդհանրապես չխոսել, բայց չի կարելի չխոսել, երբ կա վերահաս վտանգ: Իսկ այդ վտանգը Ռոբերտ Քոչարյանն է, ով իր անձով չի կարողանալու հաղթահարել դաշինքի համար նախատեսված 8 տոկոսի շեմն ու այդ փոշիացված ձայներով վերարտադրելու է Նիկոլին:
Հետևանքները, երևի հասկանում եք, թե ինչպիսին են լինելու…»։

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան