Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան

86
Այսօր, 18:36
«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան

«Դա իմ որոշումն է եղել, քաղաքական թիմի, ոչ մեկի հետ չեմ քննարկվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ընտրություններում իր չառաջադրվելը քաղաքական թիմի որոշումն է եղել։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը չի քննարկել նաև Նիկոլ Փաշինյանի հետ և իր չառաջադրվելու հարցը կապ չունի վարչապետի այն հայտարարության հետ, թե գործարարներ ու օլիգարխներ կառավարության մեջ չպետք է լինեն։

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց,- ընդգծեց Սուքիասյանը։- Նրանք կարող են մանդատ ունենալ, եթե փորձ ունեցող մարդիկ են, բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնել, դա արդեն․․․ «Տնտեսվարողի, բիզնեսմենի գիտակցությունը, որպես այդպիսին, և պետական համակարգի կառավարումը տարբեր բաներ են։ Դու պետք է շատ լավ բիզնեսը հասկանաս, որպես կառավարիչ, բայց դու պետք է այլ սկզբունքներից կառավարես երկիրը, որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը չի գիտակցում։ Որովհետև մասնավորը, ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարող այդպես, որովհետև պետությունը բոլորինն է», - նշեց Սուքիասյանը։

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան