«Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտարարում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ՀՀ-ում տնտեսական պատերազմ է սկսվելու, ընդգծեց․ «Ինձ այդ խոսույթն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը։ 2018-ին, 2021-ին հիշո՞ւմ եք ինչեր էին ասում․․․ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա․․․ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել, ուզում են ԵԱՏՄ-ն, որպես կազմակերպություն, ոչնչացնել, որպեսզի փրկեն իրենց ունեցվածքը, մեկ է, չեն փրկի։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»։ « |

Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը
4815:35
«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim
6515:09
«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6514:54
«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
7214:32
«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:18
«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)
8414:00
