Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
![]() Ֆրանսիայի դատական ոստիկանության ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ելիսեյան պալատում՝ հիշատակի արարողությունների կազմակերպման ժամանակ հնարավոր ֆինանսական խախտումների հետաքննության շրջանակներում, հաղորդում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ այս բոլոր արարողությունների պայմանագրերն անփոփոխ կերպով կնքվել են նույն ընկերության՝ Shortcut Events-ի հետ, որը մասնագիտացած է մեծածավալ միջոցառումների կազմակերպման մեջ։ Յուրաքանչյուր արարողություն ֆրանսիական պետությանը արժեցել է մոտ 2 միլիոն եվրո։ Թերթը նշում է, որ քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Shortcut Events-ը ստացել է որևէ հատուկ արտոնություն Ազգային թանգարանների կենտրոնից, Մշակույթի նախարարությունից կամ նույնիսկ Ելիսեյան պալատից։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Էմանուել Մակրոնի նախագահական ժամկետի ավարտից մեկ տարի առաջ նրա թիմը լքել են չորս հիմնական խորհրդականներ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ, երկու ամսվա ընթացքում։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
