«150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ։ ««Իշխանություն» լրատվականի խմբագրությունը ստացել է անանուն գրություն ռազմարդյունաբերական ընկերության մի ղեկավարից։ Նամակի հեղինակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած փակ հանդիպման մանրամասներ և բարձրացնում լուրջ մտահոգություններ՝ կապված 2026 թվականի պայմանագրերի ուշացման, շուրջ 150 միլիարդ դրամի հնարավոր սառեցման և ընտրական գործընթացների հետ դրանց առնչության վերաբերյալ։ Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը՝ գրությունը հրապարակում ենք առանց խմբագրական միջամտության։ «Բարև ձեզ: Ես ռազմարդյունաբերական ընկերության ղեկավար եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում ստեղծված իրավիճակը։ 2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։ Ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով: Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին՝ ընտրել ՔՊ-ին: Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։ Մենք պատրաստ ենք հրապարակել նաև ոլորտի պատասխանատու գերատեսչության պարզաբանումը այս հրապարակման վերաբերյալ»։ Աղբյուրը` Լիա Սարգսյան |

Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում
4111:54
«Թրամփը թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի երկարամյա հակամարտության մեջ»․ Վենս (տեսանյութ)
6811:48
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը
8811:24
«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4611:12
««Եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել «հյուծման պատերազմ»»․ Վարուժան Գեղամյան (լուսանկար)
5511:00
ԱՄՆ-ն տարհանում է Մերձավոր Արևելքում դեսպանատների անձնակազմի մի մասին
8610:48
