«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պետք է փոխեն իրենց փիառը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկուսակցական այցերի անվան տակ անթաքույց նախընտրական քարոզչություն անող, ճանապարհին պերաշկի ու կուկռուզ ուտող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրով մսխում է պետական մեծ ռեսուրսներ։ 2 մեծ ավտոբուսների հետ ոստիկանության, պետական պահպանության, և այլ ծառայությունների ավտոմեքենաների շարասյուն է մարզից մարզ մեկնում։ Որևէ մարզ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, դեռ առավոտից ոստիկանության մեծ ուժեր են ոտքի հանում, ամեն խաչմերուկին պարեկային մեքենաներ են կանգնեցնում։ Իսկ համայնքներում Նիկոլ Փաշինյանը խաղում է ժողովրդից ծոցից ելած հասարակ, ցիլոյով տղայի դեր, բոլորին անխտիր ձեռքով բարևում է, նրանց վիճակից հարցնում, Դիլիջանում երեխաների հետ ձնագնդի է խաղում, Ալավերդիում փոքր աղջկա ջութակի նվագը լսում, Իջևանում նստում ծեր թոշակառուների կողքին, նրանց հալից հարցնում և այլն։ Քարոզչական այս հնարքները արդյունավետ են, եթե նորույթ են, բնակչության զգալի մասը արդեն հասկանում է, որ դրանք Աժ ընտրություններում իրենց քվեները ստանալու համար են, Նիկոլն իրենց դարդերով չի տառապում։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պետք է փոխեն իրենց փիառը, նոր բաներ մտածեն, նույն հնարքը բազում անգամ չես կարող ճիշտ օգտագործել, արդեն ծաղրանքի թեմա է դարձել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
4923:11
Սմբատ Նասիբյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի
6322:48
«Մտնում են հեռախոսի բանկային հավելվածներ ու թալանում, վարկեր ձևակերպում». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
7722:24
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
5921:48
Բեյրութի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իրանցի դիվանագետներ
8721:35
Նիդերլանդներում գինեկոլոգը գաղտնի կերպով դարձել է առնվազն 16 երեխայի հայր
15020:48
