Դերասան Արթուր Սմոլյանինովը հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
![]() Մոսկվայի դատարանը դերասան Արթուր Սմոլյանինովին (որը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ և ներառված է «Ռոսֆինմոնիտորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) հեռակա կարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ լուրեր տարածելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Միևնույն ժամանակ, դատարանը դերասանին արգելել է 4 տարով կառավարել առցանց կայքեր։ «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ դատախազությունը դերասանի համար պահանջել էր 9 տարի 10 ամսվա ազատազրկում և 5 տարվա արգելք կայքեր կառավարելու համար։ Սմոլյանինովն օտարերկրյա գործակալ է ճանաչվել 2023 թվականի հունվարին։ Նույն թվականի մայիսին նա ընդգրկվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Դերասանի դեմ քրեական հետաքննությունը սկսվել է 2023 թվականի հունվարի 16-ին։ 2024 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Բասմանի դատարանը նրան հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Միաժամանակ նա հայտարարվել է դաշնային, ապա միջազգային հետախուզման ցուցակներում։ Նրա ունեցվածքը առգրավվել է։ |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
