Դնեպրում ապրիլի 15-ը հայտարարել են սգո օր
![]() Դնեպրի իշխանություններն ապրիլի 15-ը հայտարարել են սգո օր՝ երեքշաբթի առավոտյան ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվածների համար: Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը որոշման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։ Քաղաքապետի՝ սգո օր հայտարարելու մասին հրամանագրում նշվում է, որ չորեքշաբթի օրը Դնեպրի քաղաքային շենքերի և ձեռնարկությունների վրա դրոշները կիջեցվեն. մասնավոր ձեռնարկություններին և կազմակերպություններին խորհուրդ է տրվում բարձրացնել սև ժապավեններով ուկրաինական դրոշներ։ Ավելի վաղ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել էր, որ երեքշաբթի օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Դնեպրի փողոցում ռուսական հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ: Վիրավորվել է ավելի քան 20 մարդ, որոնցից 9-ը ծանր վիճակում են։ Ռուսական կողմը Դնեպրի վրա հարվածի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
