Ղրղզստանի նախկին արտգործնախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար
![]() Ղրղզստանի նախկին արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն։ «Հետաքննությունը պարզել է, որ Ղրղզստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Ա. Չ. Ա-ն պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնք կապված են բյուջետային միջոցների չարաշահման հետ՝ նախարարության որոշ պաշտոնյաների հետ համաձայնության գալով»,- ասվում է ՆԳՆ Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։ Նշվում է, որ «եղել են անօրինական ծախսերի, որոշակի կետերի համար ծախսերի ուռճացման, նյութական ակտիվների և միջոցների դուրսգրման դեպքեր՝ առանց պատշաճ փաստաթղթավորման կամ կեղծ փաստաթղթերի օգտագործման, ինչպես նաև յուրացման դեպքեր, այդ թվում՝ կից կազմակերպությունների միջոցով»։ Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
