«ԱՄՆ-ն փորձում է համոզել Մերձավոր Արևելքի երկրներին՝ միանալ Իրանի դեմ հարվածներին»․ #Al-Monitor
![]() Սպիտակ տունը փորձում է համոզել Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք տուժել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո տարածաշրջանում իրավիճակի սրման հետևանքով, միանալ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներին, հաղորդում է Al-Monitor-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այս պահին Պարսից ծոցի երկրները հույս ունեն արագ դեէսկալացիայի և գործողության ավարտի: Այնուամենայնիվ, Վաշինգթոնը փորձում է տարածաշրջանում իր դաշնակիցներին հասկացնել, որ նրանց մասնակցությունը կօգնի ավելի արագ ավարտել ռազմական գործողությունները: «Պարսից ծոցի պետություններն առայժմ սպասողական դիրք են զբաղեցնում, թեև նրանք ակնհայտորեն Ամերիկայի և մեր երկրի կողմից են։ Հարցն այն է, թե արդյոք նրանք կհաղթահարեն վախի իրենց պատնեշը և կհասկանան, որ պետք է պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը»,- նշել է Իսրայելի կառավարությունում լրատվամիջոցի աղբյուրը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
