«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան
![]() «Տիկի՛ն Վարդանյան, հիշո՞ւմ եք՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ ինչքան հարց եմ տվել Ջրային կոմիտեի նախագահ պարոն Ղալամքարյանին, շա՛տ, դուրս եմ եկել, երբ հարցերն արդեն վերջացել էին: Եթե ես հարցեր չտայի, 5 րոպե կտևեր նիստը: Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր, այդ ընթացքում չեն բաշարել մի հատ պայմանագիր վերափոխել, բա ՀԷՑ-ինը ո՞նց եք փոխում»,- ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի ելույթին՝ հայտարարեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը: Ավելի վաղ Ծովինար Վարդանյանն ասել էր. ««Վեոլիա ջրի» պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ կոալիցիոն կառավարման մաս էիք, տենց խրոխտ ելույթներ ունենո՞ւմ էիք, թե՞ այդ ժամանակ պայմանագիրը նկատելի կամ էական չէր: Պարո՛ն Խաչատրյան, երբ հարցեր եք տալիս, նախագծում գրված է, դուք էլ հանձնաժողովի նիստում եղել եք, ավելին ասեմ, քննարկման ժամանակ եկաք, ձեզ համար տեսանյութ սարքեցիք, մի հատ հարց տվեցիք, որը հետո դաշնակցական էջում հրապարակվեց ու գնացիք»: Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ՀՀ-ում ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին մասին օրինագիծը: |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
