«Հաղթանակած կակաչներ». ֆիլմ՝ նվիրված Քյարամ Սլոյանի հիշատակին
733
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 20:05
![]() «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Արմինե Թորոսյանի՝ «Հաղթանակած կակաչներ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանին: Մնալով հրամանատարի կողքին՝ մինչև վերջ կռվել է և հերոսաբար նահատակվել: ![]() ![]() ![]() ![]() |

Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
9913:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
21125.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
20825.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
18724.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
18024.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
18424.10.2026, 13:00




