Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
![]() Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Քյարամը կդառնար 23 տարեկան: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանին: Մնալով հրամանատարի կողքին՝ մինչև վերջ կռվել է և հերոսաբար նահատակվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանցիները, ԴԱԻՇ ահաբեկիչների օրինակով, գլխատել էին ազգությամբ եզդի զինվորի գլուխն ու տարել հետները՝ լուսանկարվելով ու որպես հաղթական ավար՝ ցույց տվել սահմանային գյուղերի բնակիչներին: Քյարամը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: |

«Ադրբեջանը կայուն և լավ գործընկեր է Ռուսաստանի համար». Պուտին
4518:13
Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ
6618:06
«Փաշինյանի իշխանությունը, որ արյունալի պատերազմ բերող է, շարունակում է մնալ իշխանության». Անուշ Միրզոյան
9117:18
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
11116:30
«Դատարանը որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները». Ռուբեն Մելիքյան
12614:54
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազնը (տեսանյութ)
10114:48
