Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան

85
Այսօր, 17:36
«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «1999-ին Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դաշինքը հաղթեղ ԱԺ ընտրություններում։ Ընտրությունները կարելի է ասել արդար էին։
Հետո եկավ Սև Կարապը։
2017 թվականին իշխանությունը հաղթեց ընտրություններում և բողոքներ չկային։ Կարելի է ասել, որ ընտրությւոններն արդար էին, և ոչ ոք այդ ընտրություններից այլ արդյունք չէր սպասում։
Հետո եկավ Սև Կարապը։
2026-ի հոկտեմբերյան ՏԻՄ ընտրություններում իշխող ուժը ջախջախեց ընդդիմությանը, որովհետև ոչ ոք այդ ընտրություններից ոչինչ չէր ակնկալում։ Ընտրությունները, որպես երևույթ, արդեն դարձել են անիմաստ երևույթ։
Երբ ընտրությունների հանդեպ վստահությունը կորչում է, և քաղաքական պայքարի անգամ խաբկանքը չի գործում, այցելում է Սև Կարապը»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան