Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»․ Հաջիև

52
Այսօր, 15:42
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»․ Հաջիև

«Կան որոշ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Այնուամենայնիվ, մենք վրեժ լուծելու մտադրություն չունենք։ Տևական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններով հանդես գալ։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»,- նշել է նա։