Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
![]() Բուլղարիայի նախագահի և փոխնախագահի ընտրություններում առաջատարը Իլիանա Յոտովայի և Կիրիլ Վալչևի զույգն է՝ ձայների 34,69%-ով։ Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները՝ քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո։ Երկրորդ տեղում Անդրեյ Գուրովի և Գեորգի Կանդևի զույգն է՝ ընտրողների ձայների 31,98%-ով։ Ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 50%-ը, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 1-ին Բուլղարիայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի և փոխնախագահի պաշտոնների համար կպայքարեն Յոտովա-Վալչև և Գուրով-Կանդև զույգերը։ Բուլղարիայում նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում, քանի որ երկրի նախկին նախագահ Ռումեն Ռադևը հունվարին հրաժարական է տվել՝ տարվա սկզբին երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Ներկայումս նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Ռադևի հրաժարականից հետո Յոտովան դարձել է Բուլղարիայի ժամանակավոր նախագահը։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
