Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Քո ու շեֆիդ անհայրենիք տեսակները միշտ պլստալու են ու ապրեն անգամ Բաքվում»․ Սոֆյա Հովսեփյան

84
Այսօր, 14:30
«Քո ու շեֆիդ անհայրենիք տեսակները միշտ պլստալու են ու ապրեն անգամ Բաքվում»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետրոս, ես վստահ եմ, որ Կիրանցում կրկին ԱԺ ժամանակվա տեխնոլոգիան է կիրառվել, եթե անգամ ոչ, ապա էլի դարդ չի…
2020թ. Նիկոլին հաջողվեց մանիպուլացնել ու վախեցնել արցախցիներին, որ եթե չընտրեն Արայիկ Հարությունյանին, ապա ՀՀ-ից օգնություն այլևս չեն ստանա և կմնան մենակ։ (էս թեման լայն շրջանառվում էր)
ԱԺ-ում էս ամենին բարձրաձայն դեմ արտահայտվող միակ պատգամավորը ես էի։ Եվ գիտե՞ք՝ ինչ եղավ․ մայիսին՝ ընտրությունների ժամանակ, մի խումբ պատգամավորների հետ ես էլ էի ընդգրկվել դիտորդների մեջ, և ՔՊ-ական առաջնորդները շատ հոգատարորեն Արայիկ Հարությունյանին փոխանցել էին իմ խոսքերը, այն դեպքում, որ այդ մասին նաև լրագրողներին էի ասել, և իմ բացասական վերաբերմունքը լուսաբանվել էր օրերով։
Ընտրությունների օրը՝ երեկոյան, սեղանի շուրջ նստած, Արայիկ Հարությունյանն ակնարկներով խոսեց, իբր ես պետք է հրաժարվեի ասածիցս։ Իհարկե, պնդեցի և ավելացրի. «այսօրվա զուռնի ձայնը վաղը կլսենք» տարեդարձի։ (Ես 2016թ. ապրիլյանից հետո շատ բան տեսա ու լսեցի Արցախում, բայց էս դաժան սցենարը չէի պատկերացնում)։
Ցնծության մեջ եղած արցախցիներն էլ, ՔՊ-ականներն էլ զուռնի ձայնը լսեցինք։
2020-ի պատերազմից հետո շատ եմ խոսել նախագահի հետ ու շատ լավ գիտեի, թե ո՜նց է նիկոլիզմը մատերի վրա խաղացնում բոլորին։ Գիտեի՝ ինչպես են կտրում մարդկանց թոշակներն ու նպաստները, ոնց շրջափակման մեջ պահեցին մարդկանց, ու ցավալիորեն տեսնում էի, թե ուր է տանում Արցախն ու արցախցիներին՝ այդ թվում նաև իրեն հավատացած Արայիկ Հարությունյանին։
Այսօր Կիրանցում, եթե ընտրել են, ապա քո նմանները կարող են ցնծալ դրանից, իսկ Սրբազանն ու գիտակից ամեն մարդ ողբալու են, քանզի Արցախ ենք տեսել մեր աչքի առաջ, իսկ քո ու շեֆիդ անհայրենիք տեսակները միշտ պլստալու են ու ապրեն անգամ Բաքվում:
Մի օր Հայաստանն էլ, Արցախն էլ շան բերանից կազատվի ...
Հավատուծ եմ»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան