Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Փորձելո՞ւ եք պարզել կաթողիկոսի՝ զավակ ունենալ-չունենալու հարցի պատասխանը»․ լրագրողը՝ Արման Եղոյանին

68
Այսօր, 14:42
«Փորձելո՞ւ եք պարզել կաթողիկոսի՝ զավակ ունենալ-չունենալու հարցի պատասխանը»․ լրագրողը՝ Արման Եղոյանին

«Փորձելո՞ւ եք պարզել կաթողիկոսի՝ զավակ ունենալ-չունենալու հարցի պատասխանը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր, ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ «Մենք անձերի հարց չենք քննարկելու։ Սա քրեական դատարան չի, որտեղ քննարկում են անձի արարքը, սա իրավահարաբերությունների վերաբերյալ հանձնաժողով է, և այդ իրավահարաբերությունները քննելու ընթացքում, բնականաբար, անձերի մասին կարող է և լինել անդրադարձ, բայց ոչ թե անձին դատապարտելու, այլ իրավահարաբերության բացը լրացնելու համար։ Օրինակ՝ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների քաղաքական պրոցեսներին մասնակցելու իրավունքների հարցը․ մենք չենք քննարկելու Բագրատ Գալստանյանի կամ Միքայել Աջապահյանի անձը, ընդհանրապես անձի մասին խոսք չի լինելու, անուն-ազգանունը էական չի լինելու»,- պատասխանեց Եղոյանը։

«Փորձելո՞ւ եք պարզել կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալու հարցի պատասխանը»․ լրագրողը՝ Արման Եղոյանին