Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով»․ Արտակ Զաքարյան

75
Այսօր, 15:24
«ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին հետևյալը.
ա) Նիկոլի և ՔՊ իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ:
բ) Ընտրություն անցկացրած բոլոր համայքներում՝ հիմնականում առանց մրցակից, ուժային մեթոդներով աշխատող ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընրողների ընդհանուր թվի 32 %-ը, ինչը կարելի է համարել ՔՊ-ի առավելագույն «վարկանիշ»: Պետք է ի նկատի ունենալ, որ ընտրության են «մասնակցել» ինչպես կամավոր, այնպես էլ «ճար չունեցող և ստիպված» ընտրողները: Այս պարագայում միջինացված 32%-ը խոսում է այն մասին, որ ՔՊ հավաքածու «թիմերը», ՏԻՄ կառավարման մակարդակում չունեն հանրային բավարար հենարան:
գ) Վարչական ռեսուրսի և ՏԻՄ ընտրություններում իշխանական ազդեցության հերթական ակնառու վկայությունն այն է, որ նախնական արդյունքները հրապարակվում և որպես հաղթանակ տարածվում էին ոչ թե ՔՊ նախընտրական շտաբերի կամ ՏԸՀ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (նախարար, մարզպետ): Տեղեկատվական հոսքի բովանդակությունից ու ձևից հստակ տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրն իր վարչապետին զեկուցում էր ստացված և կատարված հանձնարարականի մասին:)
դ) Եթե հինական ընդդիմադիր ուժերը, համակարգված ու պատշաճ կերպով, առանց գլուխ պահելու, առանց ընդդիմադիր գործընկերոջ «գրպանը բան գցելու», առանց «պահարաններում կմաղք փնտրելու», կարողանային յուրաքանչյուր համայնքում, от души հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն այլևս շանս չէին ունենա շարունակել քայքայել հայկական պետականությունը:
Հ.Գ.
Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար:
2017թ. ապրիլի խորհրարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 770441 ձայն: Այսինքն՝ ավելի շատ, քան ՔՊ-ն 2026թ․ հունիսին:
2017թ․ նոյեմբերին Գորիս քաղաքում մեր կուսակցության՝ այն ժամանակվա թեկնածուն հավաքել էր քվեարկածների ձայների շուրջ 99% (այն ժամանակ ավելի շատ հեղինակություն ուներ, քան հիմա): Նմանատիպ պատկեր էր նաև այլ համայնքներում:
Սակայն խորհրդարանում և ՏԻՄ-երում բացարձակ հաղթած, ՀՀ կենսական շահերով ու ազգային օրակարգով առաջնորդվող իմ կուսակցությունն ընտրություններից կարճ ժամանակ հետո՝ 2018թ․ ապրիլին, ստիպված եղավ անարյուն հեռանալ իշխանությունից: Այնպես, որ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով: Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան