«Ադրբեջանը միշտ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Բայրամով
![]() Հայկական կողմը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է այս թեմայի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բոլոր հայտարարություններին և արձանագրում դրանք։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է և անփոփոխ։ Անցած տարի ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես բոլորը, կարող էր դա տեսնել»,- ասել է Բայրամովը։ Նա նշել է, որ Հայաստանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ մի շարք պատճառներով Սահմանադրության փոփոխությունը բխում է նաև հենց Հայաստանի իշխանությունների շահերից։ «Ի վերջո, Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցին (ստորագրել խաղաղության պայմանագիրը), և հավատարիմ է մնում այդ գործընթացին»,- նշել է Բայրամովը։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
