Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Հայաստանի գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորումը»․ Ռուբեն Հակոբյան

79
Այսօր, 13:54
«Հայաստանի գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորումը»․ Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե՛ համապետական և թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը։ Պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձևավորելու, ապաքաղաքական ամբիցիաների, թիմային բազմաշերտ «քաղաքական» թվաբանությունների և ընդդիմադիր դաշտը այլ գործիքներով պառակտելու արդյունքում։
Հայաստանի ամենօրյա գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է անցյալի սխալներից դասեր քաղելն ու քաղաքական միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորումը։
Այլապես գործող ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն է կրելու տեսանելի ապագայում Հայաստանի վիլայեթացման համար, ինչին անխոչընդոտ տանում է գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունը»։

Աղբյուրը`   Ռուբեն Հակոբյան