Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կրճատել մինչև 1997 թվականի մակարդակը․ #TheTelegraph
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է օգտագործել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման և դաշինքի պաշտպանական ներուժի թուլացման հարցերում զիջումների հասնելու համար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Այսպես, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններին պետք է ներգրավել նաև եվրոպական երկրներին, քանի որ նրանց մասնակցությունը վճռորոշ նշանակություն կունենա պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ այս պահանջը պայմանավորված է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում զիջումների հասնելու ցանկությամբ։ Նշվում է, որ, հավանաբար, Պուտինը կպահանջի կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը մինչև 1997 թվականի մակարդակը։ «Սա կարող է նշանակել ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերում Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից, ինչպես նաև Ֆինլանդիայից, որը դաշինքին միացել է 2023 թվականին։ Այս բոլոր հինգ երկրները սահմանակից են Ռուսաստանին»։ Ուշակովը նշել է, որ այս հանդիպումից զգալի առաջընթաց չի ակնկալում՝ այն բնութագրելով՝ որպես «փորձնական քայլ»։ Միևնույն ժամանակ, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել «Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության համակարգի ավելի լայն համատեքստը»։ Միևնույն ժամանակ, բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ Եվրոպան շարունակում է վճռականորեն մերժել Ռուսաստանի պահանջները։ «Մեր դիրքորոշումը մնում է նույնը, ինչ 2022 թվականի հունվարին էր»,- նշել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի՝ Մոսկվա ուղարկած նամակը։ Այդ ժամանակ Պուտինն ակնարկել էր, որ իր պահանջների կատարումը թույլ կտա կանխել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Սակայն, թեև արևմտյան դաշինքը համաձայնել էր քննարկել նրա մտահոգությունները, կտրականապես բացառել էր նախկին խորհրդային հանրապետությունների տարածքից զորքերի և միջուկային զենքի դուրսբերման հնարավորությունը։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
