«Ուկրաինան արդեն մեկ ամիս է՝ սպասում է Patriot և NASAMS հրթիռների մատակարարման վերաբերյալ Հեգսեթի ստորագրությանը»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արդեն գրեթե մեկ ամիս է սպասում է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ստորագրությանը՝ կապված Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների հետ, և հանձնարարել է այս հարցը կրկին քննարկել ամերիկյան կողմի հետ։ Նա նաև հայտնել է, որ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված գործընկերներից զենքի մատակարարումների և ռուսական հարվածներից հետո էներգետիկ համակարգի վերականգնման հարցերին։ Պաշտպանության նախարարը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և արտաքին գործերի նախարարը զեկուցել են ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների մատակարարումների մասին։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան համագործակցում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և այլ գործընկերների հետ, որոնք ունեն PAC-2 և PAC-3 հրթիռների պաշարներ։ Խորհրդակցության մասնակիցներն առանձին քննարկել են նաև նոյեմբերին «Ռամշտայն» ձևաչափով նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զելենսկին նշել է այն որոշումների կատարման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, որոնց իրագործմանը սպասում են արդեն որոշ ժամանակ։ «Աջակցության յուրաքանչյուր փաթեթ մարդկանց կյանքերը պաշտպանելու հնարավորություն է»,- նշել է նա։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
