Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել

48
Այսօր, 16:30
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել

«Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ.Ե-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։

Հ.Ե-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

Կալանավորը փախել է դատարանի խցից։

Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: