Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Որ ՔՊ-ի ինքնագոլով ցնցումների մեջ է հայտնվում նաև Հ1-ի թիվ մեկ քարոզիչը, արդեն մտահոգիչ է»․ Ալիսա Գևորգյան

56
Այսօր, 16:36
«Որ ՔՊ-ի ինքնագոլով ցնցումների մեջ է հայտնվում նաև Հ1-ի թիվ մեկ քարոզիչը, արդեն մտահոգիչ է»․ Ալիսա Գևորգյան

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էն որ Կիրանցում ինքն իր դեմ կամ ՔՊ-ն ընդդեմ ՔՊ-ի մենամարտում տարած շռնդալից հաղթանակով ցնծում է մացեմացիկայի դասին գրատախտակի գնացած աչոնիկը, լրիվ նորմալ է, անգամ հուսադրող, այն առումով, որ պացիենտը էմոցիաներ ունի, կարողանում է արձագանքել արտաքին ազդակներին, հետևաբար՝ հետևողական բուժման և խնամքի դեպքում հետագայում կարող են դրական տեղաշարժեր նկատվել։ Բայց որ ՔՊ-ի ինքնագոլով ցնցումների մեջ է հայտնվում ԿԳՄՍ-ի կողակիցն ու համատեղության կարգով նաև Հ1-ի թիվ մեկ քարոզիչը, դա արդեն մտահոգիչ է»։

Աղբյուրը`   Ալիսա Գևորգյան